Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Հռոմի պապը սրբադասեց Մայր Թերեզային

Հռոմի պապը սրբադասեց Մայր Թերեզային
05.09.2016 | 10:07

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մայր Թերեզային դասեց կաթոլիկ եկեղեցու սրբերի շարքում, սրբադասման արարողությունն անցկացվեց Վատիկանի սուրբ Պետրոս եկեղեցու հրապարակում: Արարողությանը ներկա էր մոտավորապես 100 հազար մարդ:

1929-ից Հնդկաստան տեղափոխված երիտասարդ միանձնուհին մինչև կյանքի վերջը օգնել է չքավորներին և ծանր հիվանդներին: Մայր Թերեզան սրբադասվեց մահից 19 տարի անց:

Դիտվել է՝ 1553

Մեկնաբանություններ